Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների...